Կենսաբանություն

Միջատներ  անողնաշարավոր հոդվածոտանի կենդանիների դաս է, որի ներկայացուցիչների մեծ մասը կարող է թռչել։ Ավանդական դասակարգման համաձայն միջատները հազարոտնուկների հետ միասին պատկանում են տրախեաշունչների ենթատիպին։

Միջատների մարմինը պատված է խիտինացված կուտիկուլայով, որն առաջացնում է նրա արտաքին կմախքը (էկզոսկելետ) և կազմված է երեք բաժիններից՝գլուխ, կուրծք, փորիկ։ Միջատների շատ խմբերի ներկայացուցիչների մարմնի երկրորդ և երրրդ սեգմենտները կրում են մեկական զույգ թևեր։