Հայոց լեզու

1. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր ևգրի՛ր կետերի փոխարեն: 

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ … (պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դայոթանասունհինգ սանտիմետր լայնություն … (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ…(կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբսելջուկները դա… (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):

բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնիամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա…(ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն  նրանք …( թափառել են, թափառել էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:

  1. Տեքստերումմի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:

Անվավոր չմուշկները Լոնդոնում հայտնագործվեցին: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը եղավ: Նա դրանցով եկավ պարահանդես ու ամբողջ երեկո սահեց չմուշկներով ու միաժամանակ ջութակ նվագեց:

Անվավոր չմուշկները Լոնդոնում են հայտնագործվել : Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը է եղել : Նա դրանցով գալիս էր պարահանդես ու ամբողջ երեկո սահում էր չմուշկներով ու միաժամանակ ջութակ էր նվագում:

Այս երկու տեքստերի տարբերությունն այն է, որ առաջին տեքստը գրված է ներկա ժամանակով, իսկ երկրորդը անցյալ: