Գրականություն

Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
1.Նկարագրի՛ր մայրամուտը:
Մայրմուտը գեղեցիկ է , ոսկեգույն և փայլող։
2.Օրվա ո՞ր պահն ես սիրում, ինչո՞ւ։
Ես սիրում եմ գիշերը երբ երկինքն աստղազարդ է, և գիշերը զբոսնելը ավելի հաճելի է: