Աշխարհագրություն

1.Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

Տարբերությունն այն է, որ նյութական արտադրության ոլորտներում արտադրանքը բնության բարիքներից չէ, իսկ ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության արտադրանքը բնության բարիք է: Նրանց մեջ չկան ինչ-որ քիմիական հավելումներ:

2.Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

Անտառը մարդուն տալիս է՝ պտուղներ, հատապտուղներ, սերմեր, սնկեր, վայրի մեղր, դեղաբույսեր և այլն: Դրանց մեծ մասը անտառային գոտիների բնակչության սննդաբաժնի կարևոր մասն են կազմում: Անտառների շուրջ 6 հազար բուսատեսակ օգտագործվում է դեղորայքի արտադրության մեջ, իսկ, օրինակ, Բրազիլական Ամազոնիայի ավելի քան 1,5 մլն մարդու եկամտի գլխավոր աղբյուրը հևեայից ստացվող բնական կաուչուկն է և անտառային այլ նյութերի հավաքչությունը: Անտառներից հավաքում են նաև վայրի մեղր: Օրինակ, Հնդկաստանում տարեկան հավաքվում է մի քանի տասնյակ հազար տոննա վայրի մեղր:

3.Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

Ձնկորսության, անտառային տնտեսության և որսորդության հետևանքով նվազում է ծառերի քանակը, այդ թվում նաև թթվածինը, նվազում է ձկների քանակը և նաև նվազում է կենդանիների քանակը: