Հայոց լեզու

Մարդը բնության մասնիկն է

Մարդը բնության մի փոքրիկ մասնիկն է:Մարդը և բնությունը բարեկամնե՞ր են , թե՞ թշնամիներ , դժվար է ասել:Հաճախ պատահում է, որ մարդը կարող է թշնամի հանդիսանալ բնությանը և կարող է լինել նաև ճիշտ հակառակը՝ այսինքն բնությունը մարդու հանդեպ համարվի թշնամի: Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս Է կազմում: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Ի տարբերություն կենդանիների, մարդը ստեղծում է և ստեղծագործում: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն:Մեր առօրյան լի է բազմաթիվ խնդիրներով, սակայն հայտնվելով վայրի բնության մեջ՝ հասկանում ես, որ դրանք շատ փոքր են: Անծայրածիր օվկիանոսներ, ընդարձակ անտառներ, անհաղթահարելի բարձունքներ, փոթորկոտ ծովեր և անծայրածիր անապատներ. այս ամենը խոսում է բնության մեծ ուժի և հզորության մասին: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է, պետք է բնությունը պահել ու պահպանել…