Գրականություն

1․ Գրավոր մեկնաբանեք հատվածները

Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Առաջ նաև մութ աշխարհի մարդիկ մոտիկ են եղել միմիանց հետ և իրար օգնել են, իսկ հիմա բոլորը իրարից հեռացել են։

Բ. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

2. Գրե՛ք ձեր կարծիքը հեքիաթի վերաբերյալ:

Հիմա մարդիկ շատ են ագահացել և չարացել, շատ են ստոր քայլերի գնում, մարդուց դուրս եկած չարիքները և բարիքները բարձրանում են Վերևի աշխարհ և նույն կերպ էլ վերադառնում մարդկանց՝ բումերանգի սկզբունքով: