Ֆիզիկա

ԻՍԱՀԱԿ ՆՅՈՒՏՈՆ
Վաղ մանկություն

Իսահակ Նյուտոնը ծնվել է Վուլսթորփ գյուղում քաղաքացիական պատերազմի նախաշեմին։ Նյուտոնի հայրը՝ փոքրամարմին, սակայն շատ հաջողակ ֆերմեր Իսահակ Նյուտոնը (1606-1642) չի ապրել մինչև որդու ծնունդը։ Տղան ծնվել էր վաղաժամ, տկար, որի պատճառով էլ երկար ժամանակ չէին համարձակվում նրան մկրտել։ Այդուհանդերձ նա գոյատևեց, մկրտվեց (1 հունվարի) և ստացավ Իսահակ անունը՝ ի հիշատակ իր հոր։ Սուրբ Ծննդյան տոնի օրը ծնվելու փաստը Նյուտոնը համարում էր ճակատագրի հատուկ նշան։ Չնայած նորածնի տկարությանը, նա ապրեց 84 տարի։

Թրինիթի քոլեջ

Թրինիթի քոլեջ, ժամացույցով աշտարակ

1661 թվականի հունիսին 18-ամյա Նյուտոնը ժամանում է Քեմբրիջ։ Կանոնադրության համաձայն՝ նրանից ընդունում են լատիներեն լեզվի իմացության քննություն, որից հետո հայտնում են, որ նա ընդունվել է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջ (Սուրբ Երրորդության քոլեջ)։ Այս ուսումնական հաստատության հետ են կապվում Նյուտոնի կյանքի ավելի քան 30 տարիները։