Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…
Առաջադրանքներ
1. Բացատրի՛ր բառերը՝ հրանման, տոթ, բոթ:
հրանման-կրակի նման
տոթ-շոգ
բոթ-մահագույժ
2. Ի՞նչ բառերով է Չարենցը ներկայացնում /ինչպիսի/ գարունը, ամառը, աշունը:
Ամառ-Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Աշուն-Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
3. Ո՞ր տողն է կրկնվում, քո կարծիքով այդ կրկնությունը ի՞նչ է տալիս բանաստեղծությանը:
Ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա։