1.Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:
Ամենագլխավոր նախադրյալը պահանջարկն է, քանի որ քիմիական արդյունաբերությունը լայն կիրառում ունի աշխարհի բոլոր երկրներում:
Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:
Քիմիական նյութերը շատ մեծ կիրառում ունեն տնտեսության մեջ: Քիմիական արդյունաբերությունից մենք ստանում ենք այն նյութերը, որոնք մեծ դեր են կատարում տնտեսության մեջ:
Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:
Սննդի արտադրությունը տեղաբաշխված և տարածված է ամբողջ երկրով մեկ`այսինքն լայն կիրառում ունի բոլոր երկրներում: Տարբերությունը սննդի քանակի և որակի մեջ է, քանի որ տարբեր երկրներում կոնկրետ սննդից հնարավոր է լինի մի փոքր ավելի շատ, կամ ընդհակառակը` մի փոքր ավելի քիչ, քան մյուսներում: Նույնը կարող ենք ասել որակի մասին, քանի որ այն միրգը, որը աճում է արևելքում, շատ դժվարությամբ և նույն ձևի չի աճի արևմուտքում: