Գրականություն

Գարնան քաղաքում
Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում,Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,Փայլում են տներն արևի փոշում,Երկինք են պարզվում ծառերը վտիտ…Դեռ չչորացած բուլվարի վրաՃչում են զվարթ մանուկն՚երն արդեն.Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմաԵվ հայացքները նետ են իրար դեմ…Մայթի քարերը հարազատ են քեզ —Քեզ նոր է թվում երգը հնամյա.Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,Եվ տխրությունդ անուշ է հիմա…Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,Տիկիններ շքեղ և ծիծաղելի —Բոլորը հիմա սիրելի են քեզ,Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,Բացվում են հիմա արևի փոշում.Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Անհասկանալի բառեր չկան
Բանաստեղծության մեջ ինչպես է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրու:
Գարնան քաղաքում, փողոցը աղմուկոտ էր, բոլորը ժպտուն էին, տները պսպղում էին էին արևի շողերից, երկինքը պարզ էր և պայծառ։Քեզ զգում ես ազատ և ուրախ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s