Հայոց լեզու

Տնային աշխատանք

1. Տեքստը փոխադրի՛ր յոթ-ութ նախադասությամբ:

Առյուծը քնած էր: Մի մուկ եկավ ու բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա վրայով: Առյուծը զարթնեց ու բռնեց նրան:

Հենց այն է, ուզում էր խժռել, մուկը խնդրեց.

-Բա՛ց թող ինձ, ես քո լավության տակից դուրս կգամ:

Առյուծը քահ-քահ ծիծաղեց, թե մո՞ւկը պիտի իրեն լավություն անի: Բայց մկան ինքնավստահությունը դուր եկավ, ու նրան բաց թողեց: Բայց այնպես պատահեց, որ մուկն իսկապես հատուցեց առյուծին՝ նրա կյանքը փրկելով:

Ամենահզորներն էլ կարող են փորձանքի հանդիպել: Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը: Նրանք առյուծին պարանով կապկպեցին ծառին: Առյուծը ցավից ու վիրավորանքից մռնչում էր: Նրա զարհուրելի ձայնն ամբողջ անտառը բռնել էր, բայց ո՞վ կմոտենար. բոլոր գազանները թաքնվել էին: Առյուծի ձայնն ընկավ մկան ականջը: Մուկը վազելով եկավ, կրծեց պարանն ու ազատեց նրան:

Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց.

-Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի՛ր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել:

Առյուծը քնած էր: Մի մուկ եկավ ու բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա վրայով: Առյուծը զարթնեց ու բռնեց նրան:

-Բա՛ց թող ինձ, ես քո լավության տակից դուրս կգամ:

Առյուծը քահ-քահ ծիծաղեց, թե մո՞ւկը պիտի իրեն լավություն անի: Բայց մկան ինքնավստահությունը դուր եկավ, ու նրան բաց թողեց: Բայց այնպես պատահեց, որ մուկն իսկապես հատուցեց առյուծին՝ նրա կյանքը փրկելով:Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը: Նրանք առյուծին պարանով կապկպեցին ծառին:Բայց ո՞վ կմոտենար. բոլոր գազանները թաքնվել էի: Առյուծի ձայնն ընկավ մկան ականջը: Մուկը վազելով եկավ, կրծեց պարանն ու ազատեց նրան:

Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց.

-Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի՛ր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել:

2. . Տեքստը համառոտի՛ր՝ դարձնելով այն կարճ (3-4 նախադասությունից կազմված) հաղորդում՝ ստեղծված նոր սարքի մասին: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել:Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

3.Ըստ տրված կաղապարների՝ կազմի՛ր բարդ նախադասություններ:

Թեկուզ մեկնեցի օտար երկիր .……… , այնուամենայնիվ չհամարձակվեցի խոսալ………..:

Թեպետ ճարպիկ է………………, սակայն թուլամորթ ………………….:

Չնայած որ ծարավ էի………….., բայց միևնույն է չէի խմում………………………:

Թեև դրսում լավ եղանակ էր…………………., բայց և այնպես ես պետք է դասերս վերջացնեի:……………:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s