Տնային աշխատանք
1.Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):
Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:
Խուսափել ումի՞ց ընկերոջից, եղբորից, մարդկանցից: Խուսափել ինչի՞ց հանդիպումից, զրույցից, հարցուփորձից:
2. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):
Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:
Տարվել ումո՞վ երեխայով, աշակերտներով, ընկերներով: Հետաքրքրվել ինչո՞վ գրականությամբ, մեքենայով, սպորտով:
3. Բարդ նախադասությունները կետադրի՛ր:
Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից:
Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ:
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել:
Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին:
Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց:
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր:
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը,որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ:
Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը:
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով:
Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մի անգամ մեծ
իրարանցում սկսվեց:
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը:
Այնքան հզոր է մոծակը, որ նույնիսկ փիղն է վախենում նրանից:
Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ, ուր պիտի գնա:
Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր: