1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:
Վանա լճի մոտ շրջանում (շրջակայքում) ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով (հանքավայրերով), որոնք բազմաթիվ անգամներ (բազմիցս) հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում (ձեռագրերում): Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից (դարաշրջաններից) սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում (լեռնաշխարհում) արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:
Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն (հնագետները) ու երկրաբանությամբ զբաղվողները (երկրաբանները)այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր (փոսեր) ու մետաղ ձուլելու տեղեր (ձուլարաններ):
2. Փակագծում տրված բառերը դի՛ր պահանջվող թվով:
Սպիտակ արագիլը ( արագիլ
աշխարհում (աշխարհ) շատ տարածված թռչուն (թռչուն) է: Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի շրջաններում (շրջան): Չվող թռչուններ (թռչուն) են՝ կտուցներն (կտուց) ու ոտքերը (ոտք)՝ վառ կարմիր: Բնակվում են զույգերով (զույգ) ու գաղութներով (գաղութ): Բները (բույն) տեղադրում են շենքերի (շենք) տանիքներին (տանիք), մետաղյա կամ բետոնե բարձր սյուներին (սյուն) և նման այլ տեղերում (տեղ): Մարդիկ (մարդ) սիրում են նրանց թռիչքի (թռիչք) հանգստությունը (հանգստություն), թևերի (թև) խոր թափահարումը (թափահարում):
3. Բառակապակցությունների բառերն արտահայտի՛ր բառերով:
մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին) – ժողովուրդ, ամբոխ
աշակերտների ամբողջություն — դասարան
զինվորների ամբողջություն – զորք
շատ դեղեր – դեղորայք
ծնողներն ու զավակները միասին – ընտանիք
ուսանողների ամբողջություն – ուսանողություն