Տնային աշխատանք
Կարդա՛ Դերենիկ Դեմիրճյան ,,Ջութակ և սրինգ,, պատմվածքը :
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Պուրակ-Ծառապատ մեծ տարածություն՝ այգի՝ զբոսայգի՝ ծաղկանոցներով, լճակներով կամ ավազաններով ու ծառուղիներով:
2. Բնութագրի՛ր Լակըմեին, Հայանթուն, Նալին:
Լակըմեն աղջիկ էր, սիրում էր ծաղիկ քաղել ու երգել:
Հայանթին մի սրինգահար էր։Նա շատ երջանիկ մարդ էր։
Նալը մի տխուր տղա է, որը սիրում էր Լակըմեին:Միշտ Տխուր էր հուսահատ գունատ:Սիրում էր նվագել տխուր երաժշտություններ
3. Գտի՛ր ամենադիպուկ բնութագրումը( բառ, բառակապակցություն, նախադասություն) ա. սրնգի նվագի համար, բ. ջութակի նվագաի համար:
1.Եղեգից կամ փատե փողից պատրաստված երաժշտական փողավոր գործիք:
2.Կնտնտոցավոր քառալար երաժշտական գործիք:
4. Ո՞ր հատվածում է արտահայտված պատմվածքի գլխավոր ասելիքը:
Նա՜լ, դու այն մարդկանցից ես, որ մեծ տառապանքի համար են աշխարհ գալիս: Եվ քո նվագը երգն էր այն մեծ արվեստագետի, որի ներշնչողը մահն է եղել, և որը լացել է ստեղծելիս: Նա արդեն բաց է արել աշխարհիս բոլոր խնդությունների ու ցավերի դռները և նայել ներս: Է՜հ, Նա՛լ, քոնն է իսկական արվեստը, ու էլ ոչ մի գործիք չկա հնարելու: Ի՞նչ է սրինգը սրա մոտ — ականջի զվարճություն և ուրիշ ոչինչ:Գնա՜, կյանքի մեջ թշվառ և արվեստի մեջ երջանիկ Նալ, գնա՜, կրիր ակնակուռ թագերի թագը, և թող աշխարհիս ստրուկներն ու արքաները գլուխ խոնարհեն քո արվեստի առջև:Ու տանջվի՛ր… Այո, Լակըմեն սիրում է սրնգահարին, որը նրան տալիս է համեստներից համեստը, բայց մարդկանց համար թանկերից թանկը — այս կյանքը և նրա ուրախությունը: Նա քեզ չի սիրում և ինչո՞ւ սիրի… Դու կմաշես այդ թիթեռնիկի կյանքը քո անկշռելի տառապանքների մեջ` միշտ լսել տալով քո աշնան կոծերն ու մահվան ձայնը…Եվ ի՞նչ, դու նրան չես էլ կարող սիրել, աղետավոր հոգի, որովհետեև քո արվեստը սիրողը ուրիշ բան չպիտի սիրի և արժի՞, և մի՞թե կարող է ուրիշ բան սիրել
5. Ո՞րն է պատմվածքի ասելիքը:
Իմ կարծիքով պատմվածքի ասելիքը նա է, որ պետք է երջանիկ լինես թեև, ունես խնդիրներ: