Գրականություն

Տնային Աշխատանք

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ:
Եվ թռչուն թռավ

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն
Ձորում մշուշ կախ տվավ:
Քամին ելավ վեր
Արավ տար ու բեր:

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ
Սարի վրա ցիր եկան:
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր:

Առաջադրանքներ
1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները: Վար-վեր, առավոտ-երեկո,ծերուկ-պատանի,սուգ-խինդ,կապել-արձակել,վառել-մարել,հոգնած-աշխույժ
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, գրավոր շարադրի՛ր:ուրախ և թախծկոտ
3. Դուրս գրի՛ր գործողություն պարունակող արտահայտություններ, փորձի՛ր ներկայացնել գործողությունները մեկ բառով: ծագել, գալ պաղել,գոռալ,անել,հևալ,ճաքել,դողալ,կապել,դողալ,սողալ,վառել,ռալ,քնել,թռչել,հուզվել,փախչել,տանել,բերել։
4. Ծանոթացի՛ր ,,անձնավորում,, ոճական հնարքին: Արդյոք այս բանաստեղծության մեջ բնությունն անձնավորվա՞ծ է: Հիմնավորի՛ր պատասխանդ: Այո այն անձնավորված է քանի, որ կա մարդու աշխատանք և հատկանիշներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s