Քիմիա

Աշխատելու ընդհանուր կանոնները.

  1. Ուշադիր լսեք ուսուցչին և կատարեք նրա ցուցումները
  2. Քիմիայի կաբինետում պիտի աշխատել արտահագուստով, ձեռնոցներով և ակնոցներով: Արգելվում է սնունդ ընդունել
  3. Աշխատանքային սեղանը պիտի մաքուր պահել, չպիտի լինեն ավելորդ առարկաներ, որոնք տվյալ աշխատանքին չեն վերաբերվում
  4. Աշխատանքը ավարտելուց հետո մաքրեք և կարգի բերեք աշխատանքային սեղանը
  5. Խստիվ արգելվում է կատարել փորձեր, որը չի վերաբերվում տվյալ աշխատանքին, ձեռքերով վերցնել նյութերը, փորձել նյութերի համը:
    Քիմիական նյութերի հետ վարվելու կանոնները.Փորձեր կատարելու համար դուք օգտագործելու եք տարբեր նյութեր, որոնք գտնվում են փակ տարաներում, իսկ հեղուկ նյութերը փակ անոթներում:
  6. Փորձեր կատարելու համար վերցրեք նյութերի փոքր բաժիններ: Պինդ նյութերից սովորաբար պահանջվում է թեյի գդալի ¼ չափ, իսկ հեղուկներից` 1-2 մլ:
  7. Նյութերից վերցնելու ժամանակ ամանների խցանները սեղանի վրա դրեք շրջված, այսինքն այն մասով, որը չի մտնում ամանի մեջ:
  8. Մի թողեք նյութերով ամանների բերանը բաց, նյութից նմուշ վերցնելուց հետո ամանի բերանը փակեք և դրեք տեղը
  9. Չօգտագործված նյութերը չի կարելի հետ լցնել մաքուր նյութի վրա, այլ լցրեք այդ նպատակների համար հատուկ նախատեսված անոթի մեջ:
  10. Օգտվեք միայն այն նյութերից, որոնց վրա գրված են անունները և որոնք դրված են ձեր սեղանի վրա:
  11. Պինդ նյութերը ամանից վերցրեք միայն չոր գդալիկով կամ փորձանոթով: Մինչև նյութերը փորձանոթի մեջ յցնելը` ստուգեք կոտրված չէ արդյո՞ք փորձանոթի հատակը կամ ճաքած չէ՞ արդյոք:
  12. Փորձեր կատարելիս միշտ օգտագործեք մաքուր լաբորատոր ամանեղեն:
    Նախազգուշացումներ. 1.Աշխատելիս նյութերը չթափեք ձեռքերին և հագուստին, հատկապես հիմքերը և թթուները:
    2.Փորձանոթում լուծույթը տաքացնելիս կամ եռացնելիս անհրաժեշտ է օգտվել բռնիչից: Փորձանոթի բերանը չի կարելի պահել ոչ իր և ոչ էլ լաբորատորիայում ներկաների կողմը:
    3.Մի թեքվեք դեմքով դեպի փորձանոթի բերանը, որտեղ եռում է լուծույթը, այն կարող է ցայտել ձեր դեմքին:
    4.Նյութերի հոտը որոշելու նպատակով չի կարելի անոթը մոտեցնել դեմքին, այլ ձեռքի ափով շարժում կատարեք անոթի բերանից դեպի քիթը:
    5.Թթուները ջրով նոսրացնելիս (հատկապես խիտ ծծմբական թթուն) հիշեք հետևյալ կանոնը, պետք է թթուն բարակ շիթով դանդաղ լցնել սառը ջրի մեջ խառնելով:
    Առաջին օգնություն. 1. Առաջին օգնությունը ցույց տալ միայն ուսուցչի կամ լաբորանտի մասնակցությամբ:
  13. Մաշկի կամ հագուստի վրա թթու թափելիս` այդ տեղը լվացեք ջրի շիթով 2–3 րոպե այնուհետև մշակեք 2–3 %-անոց
    նատրիումի հիդրոկարբոնատի (խմելու սոդայի) կամ ամոնիակի լուծույթով:
  14. Մաշկի կամ հագուստի վրա ալկալու թափվելիս անմիջապես այդ տեղը լվացեք մեծ քանակով ջրով, հետո բորաթթվի կամ քացախաթթվի 1–2%-անոց լուծույթով, վերջում թրջոց դրեք կալիումի պերմանգանատի 1–2%-անոց լուծույթով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s