Պատմություն

1.Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Հելլենականություն», «Ալեքսանդր Մակեդոնացու կերպարը կինոյում», «Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը», «Գավգամելայի ճակատամարտը», «Ալեքսանդրի վեպը», «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը և գործը», «Արտաշես Ա. Հանճարեղ արքա», «Հայկական աշխարհակալություն», «Տիգրան Մեծ. կայսրապաշտությունից հայրենապաշտություն», «Տիգրան Մեծի կերպարն արվեստում», «Տիգրանակերտ մայրաքաղաքը»:

Հելլենիստական աշխարհը

Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ Ք.ա. 323 թ. 33 տարեկան հասակում: Իշխանության համար դաժան պատերազմներ սկսվեցին: Միմյանց դեմ պայքարում էին արքայի զորավարները, որոնցից յուրաքանչյուրը ձգտում էր զբաղեցնել թափուր գահը: Ի վերջո Ալեքսանդրի տերությունը տրոհվեց: Առաջացան հելլենիստական նոր պետություններ՝ Սելևկյան տերությունը, Եգիպտոսը, Մակեդոնիան, Պերգամոնը և այլն:

Հելլենիստական ԵգիպտոսըԱյս պետությունը հիմնել է Ալեքսանդրի զորավարներից Պտղոմեոսը Ք.ա. 305 թվականին: Տարածքն ընդգրկում էր Նեղոսի հովիտը և Էգեյան ծովի արևելյան ափի որոշ հատվածներ: Բանակը և կառավարման բոլոր լծակները կենտրոնացած էին մակեդոնացիների և հույների ձեռքին:  Համայնական գյուղացիներն իրավազուրկ էին՝ կիսաստրուկի մակարդակի: Նրանք պարտավոր էին պետությանը առաջին հերթին մատակարարել հացահատիկ: Գյուղացիներից քիչ էին տարբերվում արհեստավորները:Դրան հակառակ՝ արքունիքն ապրում էր շվայտ կյանքով: Արքան իր մտերիմներին, պաշտոնյաներին ու զինվորականներին նվիրում էր կալվածքներ և ստրուկներ՝ դարձնելով պետական իշխանության հենարան:Մայրաքաղաքը Ալեքսանդրիան էր, որը հիմնել էր Ալեքսանդր Մակեդոնացին Ք.ա. 332 թ.: Ալեքսանդրիան ուներ 100 հազարից ավելի բնակչություն: Մեծամասնությունը մակեդոնացիներ և հույներ էին: Եգիպտացիները, որ Ալեքսանդրին դիմավորել էին իբրև ազատարարի, այժմ մերժված էին: Նրանց ու նվաճողների միջև հակասությունն ու պայքարը երբեք չդադարեց: Դա աստիճանաբար թուլացրեց հելլենական Եգիպտոսը: Ք.ա. 30 թ. երկիրը գրավվեց Հռոմի կողմից և վերածվեց նրա մի նահանգի: 

Հելլենիստական մշակույթի կենտրոնները Հելլենիստական տիրակալները հելլենիստական մշակույթը ծառայեցնում էին հպատակներին միավորելու և իրենց իշխանությունն ամրապնդելու նպատակին: Նրանց հովանավորությամբ ձևավորվեցին մշակույթի կենտրոններ Ալեքսանդրիան, Պերգամոնը, Անտիոքը և այլն:Ալեքսանդրիան Ք.ա. III դարի առաջին կեսից սկսեց վերածվել համաշխարհային մշակույթի կենտրոնի: Ստեղծվեց նշանավոր Մուսեյոնը, ուր հրավիրվեցին ժամանակի ականավոր մաթեմատիկոսներ, աշխարհագրագետներ, պատմագիրներ, իմաստասերներ, բանաստեղծներ: Պետությունը հոգում էր նրանց բոլոր ծախսերը. նրանց մնում էր միայն ստեղծագործել: Ժամանակի ընթացքում ձևավորվեց Ալեքսանդրիայի գրադարանը, որտեղ պահվում էր շուրջ 500 հազար ձեռագիր գիրք:Հելլենիստական գիտության նվաճումներից էր նաև Ալեքսանդրիայի փարոսը՝ շուրջ 120 մետր բարձրությամբ մի աշտարակ: Փարոսի բրոնզե հայելիները լուսավորում էին ծովը և ապահովում անվտանգ նավարկություն:Պերգամոնը համանուն թագավորության մայրաքաղաքն էր: Այն Փոքր Ասիայի արևմուտքում էր: Ք.ա. III դարի վերջին այստեղ հիմնվեցին ակադեմիա և գրադարան՝ 350 հազար ձեռագրով: Այստեղ հորթի կաշվից ստեղծվել էր գրության հատուկ նյութ՝մագաղաթ:Անտիոքը նույնպես ամբարել էր մեծ քանակությամբ գիտական և գեղարվեստական գրականություն: Այստեղ ձևավորվել էր իմաստասիրական դպրոց, որը շարունակում էր Արիստոտելի Լիկեոնի ավանդույթները:Ժամանակակիցները հիացմունքով էին խոսում Անտիոքի ճարտարապետական տեսքի մասին: Նրբագեղությամբ այն չուներ իր հավասարը ողջ հելլենիստական աշխարհում: 

Ալեքսանդր Մակեդոնացի

Զորավար, պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացին ծնվել է Պելայում մ. թ. ա. 356թ.-ի հուլիսի 20 (21)-ին։ Ալեքսանդր Մակեդոնացու (Մակեդոնիայի թագավոր մ. թ. ա. 336-323թթ.) ստեղծած տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից մինչև Հնդկական օվկիանոս:Ալեքսանդրին կրթել ու դաստիարակել է հույն փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռազմական պատրաստությունն անցել է հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի ղեկավարությամբ: Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց անձ, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ: Նրա բանակը կարգապահ էր ու լավ մարզված:  Մ. թ. ա. 334թ. հունամակեդոնական զորքով անցել է Հելլեսպոնտոսը (ներկայիս Դարդանելը) և մայիսին Գրանիկոն գետի մոտ պարտության մատնել պարսիկներին: 333թ.-ի աշնանը Պարսից արքա Դարեհ III-ը փորձել է Իսոս քաղաքի մոտ դիմադրել Ալեքսանդրի զորքին, սակայն կրկին պարտվել է: 332թ. գրավելով բոլոր նավահանգիստները`   Մակեդոնացին պարսկական նավատորմին զրկել է հենակետերից և իր տիրապետությունը հաստատել ծովում: Մ.թ.ա. 332-331թթ. առանց դիմադրության գրավել է Եգիպտոսը: 331թ.-ի հոկտեմբերի 1-ին Ադիաբենեի Գավգամելա (ներկայումս`   Թել Հոմել, Իրաք) գյուղի մոտ Ալեքսանդրը ջախջախել է պարսկական բանակը (Գավգամելայի ճակատամարտ): Դարեհը կրկին փախուստի է դիմել, սակայն նրան սպանել են իր մերձավորները: Ալեքսանդրն իրեն հռչակել է Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա: Գավգամելայի ճակատամարտին պարսկական բանակի կազմում մասնակցել են նաև Մեծ Հայքի զորքերը Երվանդ Գ-ի, Փոքր Հայքինը Միթրաուստեսի գլխավորությամբ: Վերջիններս պարսկական կողմի պարտությունից հետո հռչակվել են թագավորներ: Ալեքսանդրը Հայաստան չի արշավել, բայց Մենոն զորավարի գլխավորությամբ զորք է ուղարկել`   գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերը: Հայերը, սակայն, թույլ չեն տվել հունամակեդոնական զորքին մտնել Հայաստան և ճակատամարտում սպանել են Մենոնին: Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդրը հիմնադրել է մոտ 70 քաղաք-գաղութ՝ դրանց մեծ մասն իր անունով կոչելով Ալեքսանդրիա: Շարունակելով ռազմերթը՝ 329թ. ներխուժել է Միջին Ասիա, 327թ.-ի գարնանը մտել Արևմտյան Հնդկաստան և 326թ. գրավել Փենջաբը: Հանդիպելով հոգնատանջ զորքի բացահայտ դիմադրությանը`   դադարեցրել է արշավանքը դեպի Գանգեսի ափերը և 324թ. վերադարձել է կայսրության մայրաքաղաք հռչակված Բաբելոն, որտեղ էլ հունիսի 13-ին մահացել է դողէրոցքից: Նրա դին մեղրի մեջ տեղափոխել են Մակեդոնիա: Ալեքսանդրի հսկայածավալ տերությունը շուտով տրոհվել է առանձին պետությունների: Մակեդոնացու նվաճումներից հետո սկզբնավորվել է հելլենիզմի դարաշրջանը: 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s